Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդամենը 27 րոպե մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասանք Ակադեմիական քաղաք

Ընդամենը 27 րոպե մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասանք Ակադեմիական քաղաք
Հասարակություն
15:49, 12 апрель 2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացանում է, որ ընդամենը 27 րոպե հասել են Ակադեմիական քաղաք։ Պատգամավորը նաև տեղանքից տեսանյութ է հրապարակել։

«Ընդամենը 27 րոպե մետրո+գնացքով Երևանի Սասունցի Դավիթ կայարանից մեկ կանգառով հասանք Ակադեմիական քաղաք: Կայարանը նախատեսված է կառուցել Ակադեմիական քաղաքի կենտրոնում: 

Ըստ մասնագետների՝ գծերի ու շարժակազմի ոչ շատ ծախսատար արդիականացումով ժամանակը կարող է կրճատվել մինչև 21 րոպե: Երկաթգծերն  անցնում են նոր կառուցվող «Դեֆանս» թաղամասի հարևանությամբ, չի բացառվում ևս մեկ կայարանի կառուցումն այնտեղ:  

Կառավարությունն այս փուլում դիտարկում է գնացքով, մետրոյով, վերգետնյա տրամվայով կամ ավտոճանապարհներով Ակադեմիական քաղաք հասնելու հնարավոր բոլոր տարբերակները: Վարչապետի ու կառավարության անդամների հետ այսօր փորձեցինք դրանցից մեկը, ծանոթացանք տարածքին և կատարված աշխատանքներին»,- ասվում է Գաբրիելյանի գրառման մեջ։