Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Հայաստան / Հասարակություն / Գիտություն
20:45, 30 май 2023
ՀՀ վարչապետի մայիսի 30-ի N 579-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
Խորհրդի կազմը բաղկացած է 8 անդամից՝
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ),
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
ՀՀ արդարադատության նախարար,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
ՀՀ ֆինանսների նախարար,
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ ավելի ավելի վաղ ՀՀ կառավարության նիստում հավանության էր արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի՝
  • նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
  • համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,
  • հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը,
  • մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
Նշենք, որ խորհուրդն իրականացնում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը: