Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոգևոր ծառայությունը քաղաքական ընդդիմության դրոշով փոխարինած եկեղեցին պետք է կուսակցություն հիմնի. Արեն Մկրտչյան

Հոգևոր ծառայությունը քաղաքական ընդդիմության դրոշով փոխարինած եկեղեցին պետք է կուսակցություն հիմնի. Արեն Մկրտչյան
Քաղաքականություն
18:58, 27 апрель 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հոգևոր ծառայությունը քաղաքական ընդդիմության դրոշով փոխարինած եկեղեցին պետք է կուսակցություն հիմնի։ Այդպիսին են ժանրի կանոնները։ Այն կարող են անվանակոչել, օրինակ` ՀԿԿ (Հայաստանի Կաթողիկոսի կուսակցություն)։

Այսպիսով` ՀԿԿ Տավուշի շտաբի պետ Բագրատ Գալստյանի և մյուսների գործունեությունն ավելի տրամաբանական կդառնա։ Իսկ, առհասարակ, ո՞րն է այս մարդկանց, կամ նրանցից շատերի խնդիրը 2018-ից հետո։ Կիպրոսի օֆշորների հաշիվները, Բենթլիները, իշխանական քեֆերին ստացած շաբաշները, որոնք բոլորիդ աչքի առաջ էին, այլևս քաղցր հիշողություն են սրանց համար։ 
Կա՞ր որևէ հոգևորական, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ ուղիղ եթերում Հայաստանը գլխատվեց, ծպտուն հանեց, կա՞ր որևէ հոգևորական, որ 2008-ին մարտի 1-ին, երբ 10 ցուցարարի դիակ կար Երևանի կենտրոնում, ծպտուն հանեց։ 2015-ին որևէ հոգևորական կա՞ր, երբ ցուցարարների կոճերը փշրած տանում էին ոստիկանական բաժանմունքներ, ծպտուն հանեց։ Ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս փոխոստիկանապետերին։

Սրանք հասկանու՞մ են, որ 《Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը》հայտարարությունը ռումբ է Հայաստանի տակ դրված։ Ի՞նչ են ուզում, նույնաբովանդակ հայելային հայտարարությու՞ն լսեն այլ երկրի կողմից։ Էս ու՞մ երեխեքի արյան հաշվին են հոխորտում։ 

Կիրանցում Բագրատին հարցնել է պետք` ուր է հայկական Ոսկեպարի գլխին ծածանվող ադրբեջանական դրոշը։ Նաև հարցնել է պետք` ինքը ստախոս է, թե ոչ։ Բարեբախտաբար պարկեշտներ էլ կան, անձնապես ճանաչում եմ։

Ռուբլու կուրսը տատանվելու հատկություն ունի, Բիթքոինով ստացեք։