Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշումը հանրային քննարկման է ներկայացվել

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշումը հանրային քննարկման է ներկայացվել
Հայաստան
22:47, 27 март 2023
Հանրային քննարկման է ներկայացվել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի՝
նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, 
հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը,
մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ՝ հետևյալ հղումով, կամ ուղարկելով Գիտության կոմիտե:

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):

Ավելին` այստեղ: