Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը. սրա նպատակը ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելն է.իրավապաշտպան

Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը. սրա նպատակը ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելն է.իրավապաշտպան
Հասարակություն
13:06, 08 сентябрь 2021
Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը: Ադրբեջանը կեղծարարությամբ է զբաղված։ Մինչև հիմա էլ դեռևս իրական, ստուգված տեղեկատվություն չի տրամադրում ռազմագերիների քանակի և անհատականացնող այլ տվյալների առնչությամբ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը.

«Գերեվարման վերջին երկու դեպքերի վերաբերյալ ևս պաշտոնական հաստատում չկա, սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ գործ ունենք բռնի անհետացման երևույթի հետ, և այս բռնի անհետացման նպատակը ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելն է, որի պայմաններում ցանկացած կամայական վարքագիծ կարող է դրսևորվել նշված անձանց նկատմամբ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նա փաստեց, որ ռազմագերիների թվերի թաքցնելու վերաբերյալ շատ ապացույցներ, տեսանյութեր կան, իսկ դատական գործընթացներում Ադրբեջանը մի շարք ապացույցների արժանահավատությունը անգամ չի էլ վիճարկել և ընդունել է, որ դրանք իրականությանը համապատասխանում են.

«Մեր բոլոր միջազգային գործընկերներն ունեն համոզմունք և ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների թիվը նվազեցված է և չի արտացոլում իրական պատկերը, մնում է հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմներով պետք է արձագանքվի այս երևույթներին, որոնք պատերազմական հանցագործություն են»,-ասաց իրավապաշտպանը: