Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Հասարակություն
18:34, 07 май 2024
Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Նիսան», «Վոլսֆագեն Պասատ» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Նիսանը»-ը, որը դեպի Գյումրի ընթանալիս բախվել է «07»-ին, ապա առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Վոլսֆագեն»-ին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: