Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպորտի վաստակավոր գործչի և վաստակավոր մարզչի կոչումներ են ստացել մի շարք սպորտսմեններ

Սպորտի վաստակավոր գործչի և վաստակավոր մարզչի կոչումներ են ստացել մի շարք սպորտսմեններ
Հասարակություն
14:24, 21 сентябрь 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք սպորտսմենների պատվավոր կոչումներ շնորհելու մասին: ՀՀ նախագահական կայքում հրապարակված հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝

Էդվին Մուկուչի Գրիգորյանին «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ-օպերատոր

Սլավիկ Գևորգի Սարգսյանին «Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում՝

Վահան Ավետի Ադիլխանյանին Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Արմեն Ռաֆիկի Առաքելյանին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ

Էդգար Հրանտի Ենոքյանին Հայաստանի ազատ ոճի ըմբշա-մարտի հավաքական թիմի մարզիչ

Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյանին Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքա¬կան թիմի գլխավոր մարզիչ

Գայանե Անուշավանի Ներսիսյանին Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ: