Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց
Հասարակություն
21:41, 24 сентябрь 2021
Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսա­կան կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանու­թյան խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակ­ցության մակարդակը բարձրացնելն էր: