Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հասարակություն
12:53, 19 октябрь 2021
Հոկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել,  որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:55-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1980թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող «Օպել Աստրա» ավտոմեքենայի հետնամասին, այնուհետև դուրս եկել ճանապարհից, բախվել երկաթե արգելապատնեշին և ընկել հարակից տարածքը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:  
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի  շրջանային բաժինը: