Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է. Արա Բաբլոյան

Վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է. Արա Բաբլոյան
Հասարակություն
14:46, 29 октябрь 2021
Արաբկիր Բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կարծում է, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է:

Պատվաստումային արշավին միացած բժշկի խոսքերը փոխանցում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

«Ինչպես պնդել եմ դեռևս վիրուսի տարածման սկզբում, շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է:

Վարակի տարածման կանխարգելումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Մարդիկ, ովքեր դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին, և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար»,- նշում է Բաբլոյանը: