Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստացի շրջափակում՝ մարդու իրավունքների զանցվածային խախտումներով․ Ուղիղ

Փաստացի շրջափակում՝ մարդու իրավունքների զանցվածային խախտումներով․ Ուղիղ
Հասարակություն
12:44, 16 ноябрь 2021
Հայ-ադրբեջանկան սահմանին տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին անտեսված են մնում սահմանին ապրող մարդն ու մարդու իրավունքների պահանջները: Խնդիրը քննարկվում է սահմանների, տարածքների, ագրեսիայի, բայց ոչ մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից:

Անգամ ՀՀ պաշտոնական գերատեսչությունների հայտարարություններում ստվերվում է այս հանգամանքը: Ու սա չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Փոխարենը պաշտոնական հայտարարություններում փաստացի լեգիտիմացվում են ադրբեջանական գործողություններն ուղղված Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներում անցակետեր տեղակայումը՝ նշելով, որ դրանք չեն տեղակայվում ՀՀ տարածքում: Իսկ այդ քայլերին Հայաստանը պատասխանում է հայելային անցակետեր տեղակայելով իր տարածքում:

Մինչդեռ հակառակորդի կողմից անցակետերի տեղակայման հետևանքով առնվազն 9 համայնքներ փաստացի հումանիտար շրջափակման մեջ են հայտնվել, այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը գրունտային է ու եղանակային այս պայմաններում գրեթե անանցանելի։ Նոր ճանապարհների կառուցման մասին խոտուներ են տրվում, բայց լավագույն դեպքում դրանք որոշակիորեն կբարեկարգվեն մինչեւ տարեվերջ։

Սահմանին ծավալվող իրադարձությունների իրավական կողմին, մարդու իրավունքների խախտումներին կանդրադառնանք նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի՝ «ՓԱՍՏԱՑԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ» թեմայով նախատեսած քննարկման ժամանակ:

Բանախոսներն են.

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, պատմության հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան

ԱՐԱՔՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ