Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին
Հասարակություն
22:18, 08 декабрь 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Արտյուշա Կարապետյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանին և ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդուն՝ Արեգ Էլիբեկյանին ու նրանց հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրերն ու հուշամեդալները, տեղեկացնում են քաղաքապետարանից։

Կարևորելով վաստակաշատ գործիչների ներդրած նշանակալի ավանդը Երևանում արվեստի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրանց: «Տասնամյակներ շարունակ, չխնայելով ուժ, եռանդ ու ժամանակ, դուք կրթել ու կրթում եք սերունդներ, և այս կոչման մեջ կա երևանցիների շնորհակալությունը ձեր այդ նվիրական աշխատանքի համար: Պետությունը կանգուն է իր մշակույթով, և դուք ստանձնել եք հայկական մշակույթի պահպանման ու տարածման կարևոր առաքելությունը»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու պատասխանատու կոչման համար՝ Երևանի պատվավոր քաղաքացիները խաղաղություն են մաղթել մեր երկրին, և նշել, որ անհամբերությամբ են սպասում Էրեբունի-Երևան տոնակատարության վերականգմանը, որը ոչ միայն սիրված ու սպասված է, այլև վերածվել է համաժողովրդական տոնի: