Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Հասարակություն
13:07, 30 ноябрь 2021
Հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և ծննդյան 85-ամյակների առթիվ Հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության ոլորտում ունեցած հաջողությունների համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ավագանու քննարկմանը ներկայացվեց արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ ՀՀ գիտությունների ազգային արվեստի ինստիտուտի տնօրենի բաժնի վարիչ Հենրիկ Վահանի Հովհաննիսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը։ 

Նշենք, որ այս միջնորդությունը ներկայացրել է Հանրային հեռուստաընկերությունը։ 

Որոշումն ընդունվեց 39 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։