Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մաեստրո․ Հայկ Մարությանի գրառումը

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մաեստրո․ Հայկ Մարությանի գրառումը
Հասարակություն
12:23, 27 август 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեծ ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանը անուրանալի ավանդ ունեցավ մեր երաժշտարվեստի բնագավառում:

Հայկական ու հատկապես երևանյան մշակույթի անբաժան մասը դարձած նրա ստեղծագործությունը դեռ շատ երկար տարիներ մեզ հետ կլինի:

Վլադիլեն Բալյանը նաև բացառիկ ազնիվ հոգու տեր էր, իսկական մտավորական ու իսկական քաղաքացի: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մաեստրո: