Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ ներկայացուցիչը ողջունել է ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը Հայաստանի կողմից

ԵՄ ներկայացուցիչը ողջունել է ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը Հայաստանի կողմից
Հասարակություն
22:42, 21 декабрь 2021
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը։ 
 
«Ողջունում ենք երեկ Հայաստանի կողմից ադրբեջանցի երկու զինծառայողի փոխանցումը։ Դա կարևոր մարդասիրական ժեստ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: