Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ամփոփիչ նիստը

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ամփոփիչ նիստը
Հասարակություն
22:06, 23 декабрь 2021
Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։
 
Նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
 
Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհ ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող` Հայկական կարմիր խաչի ընկերության, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր սերունդ» հասարակական կազմակերպություններից:
 
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատանքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը:
 
Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով: