Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ

Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ
Հասարակություն
13:46, 03 январь 2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով, Ռուսաստանի Դաշնություն մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը:

Նշվում է, որ ՌԴ մուտք գործելու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում պետք է անցնել պետական մատնահետքի մեկանգամյա գրանցման և նկարահանման հաշվառում: ՌԴ մուտք գործելու օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, անհրաժեշտ է անցնել բուժզննում՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման առկայության կամ (բացակայության), առանց բժշկի նշանակման նոր պոտենցիալ հոգեակտիվ վտանգավոր նյութերի օգտագործման, հասարակության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների առկայության, նշված ցանկով ՌԴ կառավարության կողմից հաստատված, և մարդու իմունային անբավարարության վիրուսով առաջացած հիվանդությունների վերաբերյալ: