Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում
Հասարակություն
17:56, 25 январь 2022
Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել: Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել: Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումները, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն: