Քաղաքացիակենտրոն
լրատվություն

48 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր՝ Սևանի Լճաշեն բնակավայրում հողերի արդյունավետ օգտագործմամբ. Գնել Սանոսյան

«Ձեր քննարկմանն է ներկայացվում բավական խոշոր ներդրումային ծրագիր՝ շուրջ 48 մլն եվրո արժողությամբ: Նախագծով կառավարությունը իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում ծրագրի իրականացմանը: Մասնավորապես, Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում արդյունաբերական ջերմոցային համալիր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղիղ վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը: Այս որոշման ընդունումը պայմանավորված է Լճաշեն բնակավայրի սեփականությունը հանդիսացող շուրջ 51,4 հա հողամասերը ուղիղ վաճառքի ձևով օտարելու անհրաժեշտությամբ»,- այսօր՝ փետրվարի 17-ին, Կառավարության հերթական նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: 

Նրա խոսքով՝ գործարքի արդյունքում համայնքային բյուջե մուտք կարվի 22 մլն դրամ. «Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա, և նախատեսվում է կառուցել 45 հա տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան»:

Նախարարը նշեց, որ շինարարական աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ, որի ընթացքում կստեղծվի ժամանակավոր 350-400 աշխատատեղ, իսկ ավարտից հետո 400-450 մշտական աշխատատեղ կլինի. «Աշխատատեղերի մոտ 75 տոկոսը նախատեսված է կանանց համար»:

Մանրամասն՝ տեսանյութում: