Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի սկզբնամասում. կա 5 զոհ և վիրավոր․ shamshyan.com

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի սկզբնամասում. կա 5 զոհ և վիրավոր․ shamshyan.com
Հասարակություն
10:48, 21 февраль 2022
Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Հակատուբերկոլոգային Դիսպանսեր-Տուդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են փրկարարները։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:   

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: 

21.02.22

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝  06-ը վարել է Չարենցավան  քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը:

Վերջիններս տեղում մահացել են, իսկ  06-ի մյուս ուղևոր, 15-ամյա Վանուհի Պետրոսյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ  տեղափոխվել  է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին:

Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը,  իսկ  վթարից որոշ ժամանակ անց  ոստիկաններին է  ներկայացել  Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է  վարել:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն  նա չի վարել: