Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է մայթեզրի քարերին, ապա ծառին. կան վիրավորներ, 2 անվահեծանները կոտրվել են. shamshyan.com

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է մայթեզրի քարերին, ապա ծառին. կան վիրավորներ, 2 անվահեծանները կոտրվել են. shamshyan.com
Հասարակություն
10:52, 16 сентябрь 2021
Այսօր` սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենայի աջ կողմի անվահեծանները կոտրվել էին։