Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան երեկվանից սկսել են աշխատել միջին դասի միկրոավտոբուսներ

Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան երեկվանից սկսել են աշխատել միջին դասի միկրոավտոբուսներ
Հասարակություն
18:00, 22 февраль 2022
Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան երեկվանից սկսել են աշխատել 55ա միջին դասի Երևանի քաղաքապետարանին պատկանող միկրոավտոբուսները: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան երեկվանից սկսել են աշխատել 55ա միջին դասի Երևանի քաղաքապետարանին պատկանող միկրոավտոբուսները: 

Այս երթուղին վերագործարկելու առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանին էին դիմել Արարատի մարզպետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով բնակիչների բողոքները: 

Նշենք, որ երթուղին կգործի մինչև խնդրի վերջնական լուծումը. կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ:
Տրանսպորտը կգործի Մարմարաշենից մինչև Երևան (Գարեգին Նժդեհի հրապարակ): 

Հետադարձը՝ նույն ուղեգծով: