Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Армия России» գրվածքով պաստառը կախվել և արագորեն հանվել է․ ակցիան տևել է 9 րոպե․ media.am

«Армия России» գրվածքով պաստառը կախվել և արագորեն հանվել է․ ակցիան տևել է 9 րոպե․ media.am
Հասարակություն
11:58, 28 февраль 2022
Փետրվարի 27-ին սոցցանցերում սկսեց տարածվել 3 վարկյան տևողությամբ տեսանյութ, որում Կիևյան կամրջից կախված է «Армия России» գրվածքով ահռելի պաստառ։ Գրում է media.am-ը։

Պատկերը միառժամանակ տարածեցին Republic of Artsakh և Армянская вендетта Տելեգրամ ալիքները։ Ավելի ուշ այն հայտնվեց Yerevan.Today, Blognews և այլ լրատվականներում, ինչպես նաև սունկ կայքերում։ Բացի այդ, լուսանկարը տարածեցին ադրբեջանական էջեր և ռուսական պետական լրատվամիջոցներ։ 

Հալաբյան փողոցի բնակիչներից մեկը առավոտյան 11:40-ին Media.am-ին ուղարկեց կամրջի լուսանկար, որի վրա պաստառ չէր երևում։ Բացի այդ, բազմաթիվ սոցցանցերի օգտատերերը սկսեցին հրապարակել կամրջի լուսանկարներ և տեսանյութեր, որոնց վրա որևէ պաստառ չկար։  

Չնայած պաստառի մեծ չափսերին և, հետևաբար, տարբեր կետերից տեսանելիությանը՝ սոցցանցերում տարածվում էր միայն մեկ կարճ տեսագրությունը։ Շատ օգտատերեր ենթադրեցին որ այն կեղծ է, իսկ Media.am-ի հետ զրույցում լուսանկարչության, տեսարության և դիզայնի ոլորտի միանգամից մի քանի մասնագետներ կարծիք հայտնեցին, որ պատկերը կարող է խմբագրված լինել: Իսկապես, հավանական է, որ պատկերը կարող խմբագրված, բարելավված լինել, սակայն Կիևյան կամրջից պաստառի կախման ակցիան իրական էր։

Տեղում անվտանգության տեսախցիկների նկարահանման մեջ պաստառը երևում է։ Ակցիան իրականացվել է առավոտյան շուտ և տևել է 9 րոպե՝ առավոտյան 8:16-ից մինջև 8:25-ը։

Այսպիսով, տարածվող տեսանյութը կեղծված չէ։ Միաժամանակ, բնակիչները չեն տեսել պաստառը, քանի որ այն կախվել և անմիջապես հեռացվել է։ 

Շարունակությունն` այստեղ: