Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետի դիպլոմը կեղծ չէ. Լուսանկար

Սյունիքի մարզպետի դիպլոմը կեղծ չէ. Լուսանկար
Քաղաքականություն
11:09, 13 январь 2022
«Մարդու Իրավունքների Պաշտպան» ԻՀԿ-ն հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 11-ին համացանցում՝ սոցիալական տարբեր կայքերում «yerevan today» լրատվական-վերլուծական կայքի կողմից հրապարակված «ՍԿԱՆԴԱԼ. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԻՊԼՈՄԸ ԵՎՍ ԿԵՂԾ Է» վերտառությամբ նյութը, փորձել է պարզել նշված հրապարակման իսկությունը, ինչի ընթացքում համապատասխան հարցում է ուղարկվել Գորիսի «Սյունիք» ինստիտուտի տնօրինությանը: Հարցմանն ի պատասխան հիշյալ ինստիտուտից ստացվել է ՀՀ բարձրագույն Կրթության և Գիտության Պետական Կոմիտեի կողմից Գորիսի «Սյունիք» ինստիտուտի՝ 13 ապրիլի 1992 թվականի թիվ 20 արտոնագրի, ինչպես նաև ՀՀ բարձրագույն Կրթության և Գիտության Պետական Կոմիտեի կոլեգիայի կողմից կայացրած 1992թ. ապրիլ ամսվա որոշման պատճենները, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը օրինական է, այիսնքն՝ նշված փաստաթղթերը կազմվել, կնիքվել ու վավերացվել են իրավասու մարմինների կողմից, այսինքն՝ «yerevan today» լրատվական-վերլուծական կայքի կողմից հրապարակված՝ հիշյալ հրապարակումը, մեղմ ասած, որևէ աղերս չունի իրականության հետ: