Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման նպատակով անցկացվել է մարտավարական զորավարժություն. ՊՆ

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման նպատակով անցկացվել է մարտավարական զորավարժություն. ՊՆ
Հասարակություն
17:58, 14 март 2022
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Ստորաբաժանումներն, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել, ճշգրտել կոորդինատները և դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստությունը և փոխգործակցությունը, մատնանշել արձանագրված որոշակի թերությունները և հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ։