Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշտանգումների դեպքերն ու ընտրական մի շարք հանցագործություններ այլևս ԱԱԾ-ում չեն քննվի՝ կքննվեն ՔԿ-ում՝ բացառությամբ որոշ դեպքերի․ տեսանյութ

Այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ քրեական դատավարության գործող և նոր օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ գործող օրենսգրքով խոշտանգում հանցակազմը քննվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի կողմից, բայց կան միջազգային ստանդարտներ, որոնք բարձրաձայնում են այն հարցը, որ հատկապես այս հանցակազմի պարագայում պետք է ընտրել այնպիսի քննչական մարմին, որն անկախության ավելի բարձր երաշխիքներ ունի։

Հիմնական զեկուցողի խոսքով՝ ելնելով թե միջազգային, թե Հայաստանի դատարանների նախադեպային որոշումներից՝ այդ թվում ՄԻԵԴ նախադեպային որոշումներից այդպիսի մարմինը պետք է դիտարկել Քննչական կոմիտեին և միայն ՔԿ-ի քննիչների կողմից կատարված խոշտանգման դեպքերը վերապահել ԱԱԾ-ին․ «Երեք ընտրական հանցագործություններ՝ ՔՕ 149-րդ, 150-րդ և 154․1-րդ հոդվածները, որոնք կոռուպցիոն տարրեր չեն պարունակում, բայց  քննվում են ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից՝ վերապահել ՔԿ-ին»,-հավելեց Արփինե Սարգսյանը։ 

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծերի փաթեթին։ 

Մանրամասն՝ տեսանյութում