Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչակարգը ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն. Արուսյակ Ջուլհակյանը՝ V-Dem ինստիտուտի զեկույցի մասին

ՀՀ վարչակարգը ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն. Արուսյակ Ջուլհակյանը՝ V-Dem ինստիտուտի զեկույցի մասին
Քաղաքականություն
19:05, 09 март 2022
«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: 

Նրա խոսքով՝ այդ զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020 թվականը սահմանված ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն. «Այսինքն՝ Հայաստանն այլևս չի դասակարգվում ազատականացված ավտորիտար ռեժիմների շարքում, այլ վերելք գրանցելով՝ ստացել է նոր դասակարգում»:

«Ի հեճուկս նաև այս ամբիոնից հնչող մի շարք պնդումների՝ այս զեկույցի գնահատականները միակը չեն իրենց բնույթով»,- հավելեց պատգամավորը: