Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցի աշակերտները՝ ՀՀ նախագահի նստավայրում

Արցախցի աշակերտները՝ ՀՀ նախագահի նստավայրում
Հասարակություն
18:04, 19 март 2021
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջել են նստավայրում, ծանոթացել  նախագահի ինստիտուտի գործառույթներին, նախագահի աշխատակազմի գործունեության ուղղություններին, շենքի պատմությանը:

Արցախցի աշակերտների այցը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր կազմակերպվել է  Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ: