Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ենթադրում եմ՝ քաղաքապետարանում, ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան են խոստանում, բայց պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ․ Երևանի քաղաքապետ

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ԱԻՆ-ի ներկայացուցիչը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի դեպքերը՝ ասաց, որ ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 219 դեպք, որից 67-ը արտակարգ իրավիճակների մասով, կենցաղային բնույթի 126 դեպք, ինքնակամ շինության 4 դեպք և կոմունալ կենցաղային հարցերով ստացված 22 ահազանգ։

Արձագանքելով, քաղաքապետն ասաց, որ զարմանում է, որ դեռ մինչև հիմա մարդիկ ինքնակամ շինություն են սարքում։ 

«Այդքան զգուշացրեցինք, տեղեկացրեցինք, որ այդ ինքնակամներն այլևս չի օրինականացվելու։ Գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ իրենց բաներ են խոսք տալիս։ Հարգելիներս, վստահեցնում եմ՝ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի՛ սարքեք։ Հետո պիտի գաք ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտենք։ Ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան են խոսք տալիս ենթադրում եմ՝ քաղաքապետարանում։ Ես պաշտոնապես բոլորին հայտարարում եմ, ով որ հիմա լսում է, ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»,-ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում