Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կանցկացվեն նաեւ գրավոր ընթացակարգով

Հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կանցկացվեն նաեւ գրավոր ընթացակարգով
Հասարակություն
15:54, 06 апрель 2022
Հարկային օրենսգրքում եւ մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաեւ գրավոր ընթացակարգով: Սահմանվում են նաեւ բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքերը: Գործող կարգավորումների համաձայն` հարկային ու մաքսային մարմինների գործողությունները կարող են բողոքարկվել մեկամսյա ժամկետում, մինչդեռ ակտերը բողոքարկվում են երկամսյա ժամկետում: Առաջարկվում է գործողությունների բողոքարկման համար եւս սահմանել երկամսյա ժամկետ: Տեսաձայնային եղանակով բողոքների քննարկման հնարավորություն է նախատեսվում: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվել են տեխնիկական փոփոխություններ:

Հարկային օրենսգրքում եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: