Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք
Հասարակություն
15:46, 09 апрель 2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 23 438 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,45%, վերջին 14 օրը՝ 2,07%, վերջին 7 օրը՝ 1,73%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 322 դեպք: Ապաքինվել է ևս 445 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 631 009:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 770։
Երկրում ընդհանուր կատարվել է 2 865 371 պատվաստում, օրական՝ 1 028: