Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
Հասարակություն
15:20, 16 апрель 2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ աշխատանքային խորհրդակցություն-քննարկում է կայացել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։

Քննարկվել են նաև գործակարգավարական և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։