Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բավրայի ՍԲՀԿ-ում

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Բավրայի ՍԲՀԿ-ում
Հասարակություն
17:58, 03 сентябрь 2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում:

Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ:

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ բժիշկը` պարոն Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել է ժամանման և մեկնման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին։

Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։