Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել

Երևանի Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
18:21, 18 апрель 2022
Ապրիլի 18-ին՝ ժամը 17։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։