Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահագործման հանձնվեց բարեկարգված և հիմնանորոգված Տիգրան Մեծ 53 բակը

Շահագործման հանձնվեց բարեկարգված և հիմնանորոգված Տիգրան Մեծ 53 բակը
Հասարակություն
15:09, 22 апрель 2022
Տիգրան Մեծ 53 բակային հատվածում շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականից:

Բարեկարգման ծրագրով անմխիթար վիճակում գտնվող բակը վերակառուցվել է նոր լուծումներով։ Բակի տարածքում  անցկացվել է  լուսավորության և ոռոգման նոր ցանց, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել է զրուցատաղավար,  նոր նստարաններ և աղբամաններ։ 

Նոր կառուցված ռետինե ծածկով խաղահրապարակները համալրվել են մարզասարքերով և մանկական խաղերով։ Բակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատ գոտիների ստեղծմանը։ 

Գործարկվել է բակի շատրվանը։ 

Բակի բարեկարգման աշխատանքների ողջ ընթացքին՝ պլանավորումից, նախագծումից և կառուցումից սկսած հետևել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: