Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները

Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները
Հասարակություն
18:37, 09 март 2022
ԱՀ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
 
Նրա խոսքով՝ ներկա փուլում կատարվում են հիմնականում հողային, իսկ որոշ տեղամասերում արդեն  նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։
 
«Համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։
 
Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատներից, որոնցից 14-ը` 2 սենյականոց, 30-ը` 3 սենյականոց, 16-ը` 4 սենյականոց և 4-ը` 5 սենյականոց»,-նշել է Մ. Դանիելյանը։
 
Նա նշեց, որ բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։
 
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։