Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում մեկնարկել են 957 բնակելի տների կառուցման շինաշխատանքները

Արցախում մեկնարկել են 957 բնակելի տների կառուցման շինաշխատանքները
Հասարակություն
15:42, 01 февраль 2022
Բնակարանաշինության նոր ծրագրով` աշխատանքներ են սկսվել ավելի քան 3000 բնակելի տների կառուցման նպատակով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «2021թ. պետական միջոցներով կառուցվել և շահագործման է հանձնվել 35 տուն` հիմնականում արագ հավաքվող կոնստրուկցիաներով, պիլոտային ծրագրի շրջանակում. դրանք տրամադրվել են հիմնականում տեղահանված ընտանիքներին:

Պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքներ են սկսվել 957 բնակելի տների կառուցման համար, որից 914-ը տեղահանված ընտանիքներին տրամադրելու նպատակով, մասնավորապես` Ստեփանակերտ քաղաքի Մարտունի 45 հասցեում 23 բնակարանանոց բնակելի շենքի, Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում՝ 27, Աստղաշեն համայնքում՝ 211, Նորագյուղում՝ 145, Այգեստանում՝ 254, Խնածախում՝ 160, Իվանյանում՝ 21, Կարմիր գյուղ համայնքում՝ 64, ևս 43-ը ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրով՝ բազմազավակ ընտանիքների համար: Նշված աշխատանքները կավարտվեն 2022-23 թթ.», - նշել է Ա. Սարգսյանը: