Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Իվանյան համայնքում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի բնակելի տների կառուցման աշխատանքները

Արցախի Իվանյան համայնքում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի բնակելի տների կառուցման աշխատանքները
Հասարակություն
12:30, 27 декабрь 2021
Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները։
 
Առանձնատները կլինեն 2, 3 և 4 սենյականոց՝ յուրաքանչյուրն երեքական։
 
Ներկա պահին առանձնատներից մեկն արդեն կանգուն է, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։
 
Ընդհանուր թվով 9 առանձնատները պատրաստ կլինեն մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ։
 
Կառուցապատումն իրականացվում է բարեգործական միջոցներով։