Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքներում մեծ թափով իրականացվում են բարեկարգման մեծածավալ աշխատանքներ

Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքներում մեծ թափով իրականացվում են բարեկարգման մեծածավալ աշխատանքներ
Հասարակություն
11:26, 14 июнь 2021
Վարչական շրջանի բակային տարածքներում մեծ թափով իրականացվում են բարեկարգման մեծածավալ աշխատանքներ: Անբարեկարգ և նորոգման կարիք ունեցող որոշ հատվածների համար մշակված նախագծերը գտնվում են աշխատանքային հաստատման փուլում. դրանց վերանորոգման առանձնահատկությունները քննարկվեցին բնակիչների հետ: 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը Կիլիկիա 3,4, Տիգրան Մեծի 53, Աբովյան 21 բակային հատվածներում հետևեց մեկնարկած աշխատանքների ընթացքին, լսեց բնակիչների կողմից ներկայացված առաջարկներն ու ծանոթացավ առկա խնդիրներին:

Նոր լուծումներով, պայմաններով և հարմարավետությամբ առանձնացող բակերը շուտով կընդունեն բնակիչներին: