Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացվում․ Արցախպրես

Ստեփանակերտում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացվում․ Արցախպրես
Հայաստան
20:25, 08 май 2021
Ակադեմիկոս Թախթաջյանի անվան «Ստեփանակերտի բուսաբանական այգի» ՓԲ ընկերության կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են ծաղիկների տնկման աշխատանքներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Գագիկ Ավանեսյանն ասել է, որ ամեն տարվա մայիսին Ստեփանակերտում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացնում: Նրա խոսքով՝ ծաղիկները բերվում են հիմնականում Երևանից:

«Արդեն տասը տարի է, ինչ Արցախում ստեղծվել է տնկարանային և ջերմոցային տնտեսություն, որը հնարավորություն է տալիս մեծ թվով ծաղիկներ տնկելու։ Մենք էլ հետպատերազմական շրջանում ավելի մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր աշխատանքը՝ դա համարելով հայրենիքի հանդեպ մեր նվիրումի դրսևորում»,- հավելել է Գագիկ Ավանեսյանը: