Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում սակրավորները աշխատատանքներ են իրականացնում նաև անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում

Արցախում սակրավորները աշխատատանքներ են իրականացնում նաև անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում
Հասարակություն
11:40, 15 февраль 2021
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են: 

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները և ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում: