Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները Արցախում բարեկարգում են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների բարեկարգման ակցիայի: Նորագյուղ գյուղում խաղաղապահները, տեղի բնակիչների հետ միասին, աշխատանքներ են իրականացրել ցանկապատը վերականգնելու և ներկելու, տարածքը մաքրելու և հուշարձանը մաքրելու ուղղությամբ,գրում է newarmenia.am-ը։

Հուշարձանը կանգնեցվել է անցյալ դարի 60-ականներին՝ ի հիշատակ այն տղամարդկանց, ովքեր այս գյուղից ռազմաճակատ են մեկնել և իրենց կյանքը տվել խորհրդային միության ժողովրդի ազատության համար:

Ընդհանուր առմամբ, ՌԴ Մարդասիրական արձագանքման կենտրոնն Արցախում ունի 1941-1945թթ զոհվածների հիշատակին նվիրված 58 հաշվառված հուշարձան: Մինչ օրս դրանցից 29-ն արդեն բարեկարգվել են: