Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք
Հասարակություն
14:51, 23 апрель 2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:


Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 7 360 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,18%, վերջին 14 օրը՝ 1,21%, վերջին 7 օրը ՝ 1,15%:


Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 163 դեպք: Ապաքինվել է ևս 259 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 635 550:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 797:


Երկրում ընդհանուր կատարվել է 2 877 023 պատվաստում։