Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունը պետք է վերջ տա այս հրոսակախմբերի խրախճանքին․ Արթուր Սաքունցը՝ Արմեն Մարտիրոսյանի վրա ցուցարարների հարձակման մասին

Պետությունը պետք է վերջ տա այս հրոսակախմբերի խրախճանքին․ Արթուր Սաքունցը՝ Արմեն Մարտիրոսյանի վրա ցուցարարների հարձակման մասին
Հասարակություն
12:03, 28 апрель 2022

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով երեկ ուշ երեկոյան ցուցարարների կողմից «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա փողոցում հարձակմանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա ոչ թե սովորական խուլիգանություն է, այլ ըստ քաղաքական հայացքների մարդու նկատմամբ բռնություն, որն իրականացնում էին նացիստական խմբավորումները, ջոկատները Գերմանիայում, մինչև Հիտլերի իշխանության գալը:

Պետությունը պետք է վերջ տա այս հրոսակախմբերի խրախճանքին: 

Այ քեզ բան...

Էս լրիվ են հաբռգել...»։

Նշենք, որ դեպքի առթիվ «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը երեկ գրել է.   

«Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։
Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։
Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ 
Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։
Շատ խեղճ էին:
...
Ես լավ եմ:
Շնորհակալ եմ զորակցելու համար»: