Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարար խուլիգանները հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա. տեսանյութ

Ցուցարարները քիչ առաջ հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա:

Կատարվածի առնչությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել  ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:


«Անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ Անտարեսի Արմեն Մարտիրոսյանին քիչ առաջ խմբով ծեծի ենթարկած բոլոր խուլիգանները րոպե առաջ պետք է բացահայտվեն ու ասֆալտին փռված լինեն։

Ոստիկանների անգործությունը պետք է դառնա ծառայողական քննության առարկա։ Ավելին, պետք է լուրջ քննարկման առարկա դառնա այն, թե ինչու՞ ենք պարբերաբար արձանագրում անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ կատարված բռնության դեպքեր»,- գրել է Իոաննիսյանը: