Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հենց մի նեղ խմբի շահերի սպասարկումն է եղել իրենց կառավարման ողջ նպատակը․ այդ ո՞ւմ են ցանկանում փրկել՝ միմիայն իրենց․ իրավապաշտպանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի փրկչագործունեության մասին

Հենց մի նեղ խմբի շահերի սպասարկումն է եղել իրենց կառավարման ողջ նպատակը․  այդ ո՞ւմ են ցանկանում փրկել՝ միմիայն իրենց․ իրավապաշտպանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի փրկչագործունեության մասին
Քաղաքականություն
14:43, 25 апрель 2022
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեսյբուքյան էջում գրել է․

«Իրենց այսպես կոչված նախագահության ժամանակահատվածում գեթ մեկ օրինակով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցույց են տվել, թե իրենց համար առաջնային է Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերն ու արժանապատվության նկատմամբ հարգանքի պահպանումը։

Չկա նման գեթ մեկ օրինակ։ Ընդհակառակը, համակարգային անպատժելի կոռուպցիա, խմբային, ոչ թե քաղաքական, այլ հենց մի նեղ խմբի շահերի սպասարկումն է եղել իրենց կառավարման ողջ նպատակը։ Փաստը,  մինչև 2018թ ԱԺ-ում առնվազն 16 դոլարային միլիոնատերերի առկայությունը, փաստը փաստաթղթով ամեն ինչ ճիշտ է մոտեցումը, փաստը 2005թ մինչև 2015թ պետական բյուջեից առնվազն 10 մլրդ դոլարի ապօրինի դուրս բերումը պետությունից, փաստը՝ քաղաքական բանտարկյալների առկայությունը, փաստը ընտրությունների արդյունքների համատարած կեղծումը և այլն։
Ու հիմա, այսքանից հետո, այդ ում են ցանկանում փրկել, միմիայն իրենց, միմիայն իրենց գլուխն են ուզում փրկել։ Այսքան բան»։