Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը կրկին ռևանշի է ձգտում, բայց ժողովուրդը դա թույլ չի տա․ Ազատամարտիկների դաշինքի անդամ

Քոչարյանը կրկին ռևանշի է ձգտում, բայց ժողովուրդը դա թույլ չի տա․ Ազատամարտիկների դաշինքի անդամ
Քաղաքականություն
20:54, 05 октябрь 2021

Civic.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը


-Պարոն Առաքելյան, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեկը մյուսին հերթ չտալով ասուլիս, ելույթներ են ունենում, քննադատում գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին համարում Ալիևի գործընկերը։ Քոչարյանն իր ասուլիսում խոսում էր պլանավորված պարտության մասին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք առհասարկ այս զարգացումների վերաբերյալ։

-Առաջին դավաճանը իրենք են, իրենք էլ տանուլ են տվել այս պատերազմը։ Ասեմ ավելին՝ պատերազմը հենց իրենք են  հրահրել, իրենք են բանակցել, բերել հասցրել այս օրվան։ Հիմա ո՞ւմ  են ինչի մեջ մեղադրում։ Կգա ժամանակը ու կապացուցվի, թե  պատերազմն ով է հրահրել և ինչու ենք պարտվել։

-Այսինքն՝ ոչ մի հիմք չկա՞ պնդելու, որ պայմանավորված պատերազմ է եղել։  

-Իհարկե չկա։ Որևէ մի իշխանություն պատերազմ չի ուզում։ Իրենք էին ձգում ժամանակը ու այդպես ձգելով հասցրեցին էս օրին։ Իրենք էին ասում, որ հողերը կտան ու արդեն սարքել բերել հասցրել էին էս օրվան, որ պետք է տային ու հեղափոխությունից հետո եղավ այս իրավիճակը։ Նիկոլը ոչ հող տվող է, ոչ դավաճան է։ Նա պարզապես ընկավ հարվածի տակ։ Նրանք  պատերազմը հրահրել էին, բերել հասցրել էին էս օրվան։ Էնպես որ հիմա Սերժիկն էլ, Քոչարյանն էլ թող հանգիստ նստեն տեղները։ Միևնույնն է ժողովուրդը նրանց մի օր պատժելու է։ Մարդ ինչքան աննամուս, անթասիբ պետք է լինի, որ այդքան արածից հետո ելույթ ունենա, ասուլիս տա ու նման մտքեր հայտնի։ Ասում է Ջաբրայիլից մինչև Շուշի ոչ մի խրամատ չի փորվել։ Բա փորեիր, բա ժամանակին փորեիր, ինչո՞ւ չես փորել, որ հիմա տենց հայտարարություններ ես անում։ Թող մի հատ իրենց արածից խոսեն: Եթե ասում են՝ չի արվել, թող ասեն, թե իրենց ժամանակ ինչ է արվել։ Բայց ի՞նչ ասեն, ի՞նչ թվարկեն։ Իրենց ժամանակ միայն թալան է եղել, թալանել կերել են էս երկիրը, դրա համար էլ հասանք էս օրին։ Իր բոլոր արած հայտարարությունները հանցագործության մասին հաղորդումներ են, դավաճանության մասին հաղորդումներ են։ Այսինքն՝ պատերազմը հրահրեցին, ամեն կարգի դավաճանություններ գործեցին, Սյունիքի հարցում այնպես արեցին, որ ադրբեջանցիները գան լցվեն մեր տարածք։ Հիմա էլ են ինչ-որ խնդիր լուծում, ու շուտով պարզ կլինի իրենց նպատակը։ Չնայած ամեն ինչ պարզ է՝ իրենց նպատակը մեկն է, ժողովրդին, երկիրը տանել ցնցումների։

-Քոչարյանը հայտարարում է, որ փողոցային պայքար են սկսում: Ինչի՞ կարող են հասնել այսպիսով։

-Էդ շակալները ոչ մի բանի էլ չեն կարող հասնել։ Գնացին ընտրությունների՝ պարտվեցին, դուս եկան փողոց՝ հետևներից մարդ չգնաց։ Հիմա էլ իրենց լսող չկա, դրա համար էլ ընկել են ցնցումների մեջ։ Թե բա՝ փողոցային պայքար ենք սկսում։ Բա դուրս եկեք ու կտեսնեք, թե քանի հոգի մարդ կգա ձեր հետևից։ Թող բախտները փորձեն ու նորից փողոց դուրս գան ու կտեսնեն, թե ինչ կլինի։ Էլի ռևանշի են ձգտում, բայց ժողովուրդը իրեց դա թույլ չի տա։