Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այժմ ցուցարարներին չեն գնդակահարում Երևանի փողոցներում կամ դաժանաբար ծեծում ոստիկանական բաժանմունքում, ինչպես Քոչարյանի ժամանակ․ Սիրուշոն անհանգստանալու կարիք չունի

Այժմ ցուցարարներին չեն գնդակահարում  Երևանի փողոցներում կամ դաժանաբար ծեծում ոստիկանական բաժանմունքում, ինչպես Քոչարյանի ժամանակ․ Սիրուշոն անհանգստանալու կարիք չունի
Հասարակություն
13:35, 03 май 2022
Ոստիկանությունն այսօր ակցիայի վայրից բերման էր ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին։ Կինը`Սիրուշոն սոցիալական ցանցերով կիսվել էր ամուսնուն բերման ենթարկելու տեսանյութով, ապա նաև Լևոն Քոչարյանի նամակով`ուղղված իրեն. «Չանհանգստանաս. Մասիվի Ոստիկանությունում»: 

Սրտաճմլիկ այս լուրերը տարածվեց լրատվամիջոցներով և տպավորություն էր, որ Լևոն Քոչարյանին ոչ թե Ոստիկանություն են բերման ենթարկել, որտեղից 3 ժամ անց պետք է ազատ արձակեին, այլ ուղարկել են ֆրոնտ` Շուշին ազատագրելու։ 

Քոչարյանների համար ցույցերի մասնակցելն ու բերման ենթարկվելը նորություն է և, հավանաբար, կարծում են, որ Ոստիկանությունը գործում է այն մեթոդներով, որոնցով գործում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ այնտեղ հայտնվելն իրոք պետք է մարդու ընտանիքի անդամների համար լուրջ անհանգստության առիթ հանդիսանար։ 

Սիրելի Սիրուշոյին ուզում ենք տեղեկացնել, որ հիմա ցուցարարներին չեն հետապնդում և երկաթե մահակներով չեն ծեծում ընդամենը թռուցիկ տարածելու համար, չեն «մաքրում Թատեռական հրապարակը» խաղաղ ցուցարարներից, չեն մտնում կուսակցական և լրատվական գրասենյակներ` տեռորի նպատակով, ցուցարարներին էլ չեն գնդակահարում Երևանի կենտրոնում, ինչպես անում էին Քոչարյանի կառավարման տարիներին։ 

Վովա Հակոբյան