Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փողոց փակած Լևոն Քոչարյանը և նրան միացած ֆիթնես մարզիչները բերման ենթարկվեցին ոստիկանություն

Փողոց փակած Լևոն Քոչարյանը և նրան միացած ֆիթնես մարզիչները բերման ենթարկվեցին ոստիկանություն
Հասարակություն
11:09, 03 май 2022
Այսօր առավոտյան Կոմիտասի պողոտայի խաչմերուկներից մեկը փակած Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, բերման է ենթարկվել՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար։ Նրա հետ բերման են ենթարկվել նաև նրան միացած ֆիթնես մարզիչները։ 

Մինչ այդ նրան հաջողվել էր խույս տալ ոստիկաններից՝ արագորեն փախչելով տարածքից։

Նշենք, որ փողոցի փակումը զայրացրել էր ճանապարհի կեսին մնացած վարորդներին ու քաղաքացիներին։