Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բռնաբարված թուրքի լամուկ». ինչպես է Զարուհի Փոստանջյանը վիրավորում ու սադրում ոստիկաններին․ Տեսանյութ

«Բռնաբարված թուրքի լամուկ». ինչպես է Զարուհի Փոստանջյանը վիրավորում ու սադրում ոստիկաններին․ Տեսանյութ
Հասարակություն
13:59, 21 сентябрь 2021
Այսօր առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գնացել էր Եռաբլուր՝ ակցիա իրականացնելու։

Ոստիկանների այն պահանջին, որ նա լքի տարածքը, Փոստանջյանն ասաց, որ  ինքը խոչընդոտելու է «թուրքին»։ Ոստիկանները նրան մեկ րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար և զգուշացրին՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու դեպքում նրան բերման կենթարկեն։ Սակայն Զարուհի Փոստանջյանը չհեռացավ տարածքից և սկսեց վիրավորական արտահայտություններ թույլ տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Կրկին զգուշացնելուց հետո Զարուհի Փոստանջյանը բերման ենթարկվեց։ Ոստիկանական ավտոմեքենայի մեջ նա սկսեց աղմկել, սադրել և ոստիկանների հասցեին հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ անվանելով նրանց «եզ», «թուրք» և «բռնաբարված թուրքի լամուկ»։  

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ կոչն էր արել. «Կո՛չ ենք անում վաղը՝ սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9։00-ից հայրենիքը և հայրենիքի արժանապատվությունը ամեն ինչից վեր դասող քաղաքացիներին համախմբված կերպով լինել Եռաբլուրում՝ կանխելու թուրքական լրտեսի մուտքը»։

Ի դեպ, բերման ենթարկելու պահին ՀՀ որևէ քաղաքացի չէր միացել Զարուհի Փոստանջյանի ակցիային։ 

Տեսանյութն՝ այստեղ